Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը՝ ընդունելով Իռլանդիայի հավաքականին:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն՝ հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնևը, Հայկ Իշխանյանը, Ժիրայր Մարգարյանը, Էդգար Մալաքյանը և Ռուդիկ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Իռլանդիա խաղը կսկսվի 17:00-ին:

























































