ՊՍԺ-ն որոշել է հեռացնել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը։
Նշվում է, որ 50-ամյա արգենտինացու մասնագետի հեռացման մասին կհայտարարվի առաջիկա ժամերի ընթացքում։
Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել էր 2021 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր փարիզյան թիմը 84 խաղում տարել է 56 հաղթանակ, 13 անգամ խաղացել ոչ-ոքի և 15 պարտություն կրել։
2020/2021 մրցաշրջանում ՊՍԺ-ն դուրս մնաց ՉԼ կիսաեզրափակչից։ 2021/2022 մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ մինչ այդ Պոչետինոյի հետ նվաճեց երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
Պոչետինոյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023-ի ամառ։
























































