Ազգերի լիգայի Հայաստան-Իռլանդիա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին ներկայացել է հյուրերի ֆուտբոլիստ Շեյմուս Քոլմանը։
«Այո, հիշում եմ հավաքականների միջև նախորդ հանդիպումը, կային մրցավարական որոշակի որոշումներ, որոնք վիճելի էին, եթե դիտարկենք հայկական թիմի տեսանկյունից, բայց այլևս չեմ ուզում խոսել այդ խաղի մասին, ուզում եմ կենտրոնանալ վաղվա խաղի վրա, որը երկու կողմի համար էլ շատ կարևոր է»,- ասաց Քոլմանը։