Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆան Քենին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին.
Հայաստանի հավաքականի և հավաքականների միջև հիշարժան հանդիպման մասին
Այո, դիտել եմ Հայաստանի հավաքականի խաղերը, այն հանգամանքը, որ ձեր թիմը հաղթել է Ռումինիային ու Իսլանդիային և Ազգերի լիգայի C լիգայում, նշանակում է, որ բավականին ուժեղ թիմ ունեք։
Այնքան էլ լավ չեմ հիշում այդ հանդիպումը։
Խմբի մասին
Բավականին մրցակցային խումբ է, այն, թե ինչքան ուժեղ են մեր մրցակիցները վկայում է Ուկրաինայի հաղթանակը Շոտլանդիայի հետ արտագնա խաղում։ Շատ կարճ ժամանակում 4 հանդիպում ունենք անցկացնելու և մեզ համար շատ կարևոր է, որ կազմում խորություն լինի, դրա համար էլ այդքան շատ հարձակվողների ենք հրավիրել։
Եղանակային պայմանների մասին
Երեկ արդեն մարզվել ենք ժամը 5-ին, այսօր ևս մարզումն այդ ժամին է։ Ոչինչ չենք կարող անել, պետք է փորձենք հարմարվել այդ ժամի եղանակային պայմաններին խաղալուն ու վաղը այդ մտադրությամբ դուրս գանք խաղադաշտ։