Թուրքական «Ադանա Դեմիրսփորի» հարձակվող Մարիո Բալոտելին արձագանքել է «Մոնցա» հավանական տեղափոխության մասին լուրերին։
«Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Լավ մրցաշրջան ունեցա։
«Մոնցա՞»։ Տեսնենք։ Հավաքակա՞ն։ Այնտեղ վերադառնալը դեռ իմ երազանքն է»,- Բալոտելիի խոսքերն է փոխանցում Fichajes-ը։
Ավելի վաղ ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ասել էր, որ Բալոտելին իրեն ասել է, որ ցանկանում է հանդես գալ «Մոնցայում»։
























































