Իտալայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին կարող է վերադառնալ Ա Սերիա, հայտարարել է «Մոնցայի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին։
«Բալոտելին ինձ ասաց, որ ցանկանում է գալ և խաղալ մեզ մոտ»,- «Միլանի» նախկին սեփականատիրոջ խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Սկիրան:
«Մոնցան» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Ա Սերիա՝ որակավորման փլեյ-օֆֆի եզրափակչում հաղթելով «Պիզային»։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Բեռլուսկոնին պատրաստվում է ուժեղացնել իր թիմը մի քանի հնչեղ տրանսֆերներով։
























































