«Բորնմութի» հարձակվող Էլի Ջունիոր Կրուպին կարող է շարունակել իր կարիերան «Տոտենհեմում»։
TEAMtalk-ը տեղեկացել է, որ ՊՍԺ-ի կողմից «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսին ձեռք բերելուց հետո «Տոտենհեմի» հնարավորությունները զգալիորեն կաճեն, քանի որ ֆրանսիական գրանդը դիտարկում էր նաև Կրուպիի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմը» մոտ ապագայում պլանավորում է «Բորնմութին» առաջարկել 100 միլիոն եվրո 20-ամյա ֆրանսիացու համար։
Անցյալ մրցաշրջանում Կրուպին մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում և խփել 13 գոլ։
Նախկինում հաղորդվել էր, որ Կրուպին ցանկանում է հանդես գալ Ռոբերտո Դե Զերբիի գլխավորությամբ, ով նախորդ մրցաշրջանի վերջում ստանձնեց «Տոտենհեմի» ղեկը։

























































