Calciomercato.com-ի հաղորդմամբ, «Յուվենտուսը» կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
«Վերոնայից» կրած պարտությունից հետո, Սարիի գլխին մութ ամպեր են կուտակվել: Որոշ խաղացողներ ցանկանում են տեսնել Ալեգրիի վերադարձը:
Ակումբի տնօրեն Անդրեա Անիելին սկսել է մտածել այդ ուղղությամբ, բայց առայժմ արդյունքները այդքան էլ վատը չեն:
Հիշեցնենք, որ Ալեգրին թուրինյան ակումբում աշխատել է 2014-2019 թթ-ին: