Հերթական հաղթանակը տոնեց եռացատկորդ Լևոն Աղասյանը: Նա մասնակցեց Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին: Մրցումները ուժեղ կազմ էր հավաքել: Ծավալվեց լարված պայքար, որի արդյունքում գրանցվեցին բարձր արդյունքներ:
Մեր երկրի միակ ներկայացուցիչ Լևոն Աղասյանը ցույց տվեց 16, 64 մ. և գրավեց առաջին տեղը:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ՀԱՕԿ լրատվակաին ասել է, որ մրցումների ընթացքին հետևել է ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա ներկա կլինի նաև հունիսի 11 –ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը:
Մրցաշարին հայտավորված են 18 երկրների հավաքականներ: