«Բայերի» հարձակվող Մուսա Դիաբին ամռանը կտեղափոխվի ԱՊԼ։
Ինչպես տեղեկացնում է Telegraph-ը, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ ամռանը գործարքը վերջնականապես կհաստատվի։
22-ամյա Դիաբին ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 17 գոլի հեղինակ և կատարելով 16 արդյունավետ փոխանցմում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։