Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները կփորձեն իրականացնել այս գործարքը, եթե չկարողանան ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը։
21-ամյա Կոնեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ և կատարելով 1 արդյունավետ փոխանցում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։
























































