«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան համաձայնվել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Չելսիի», հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 34 միլիոն եվրո: 23-ամյա դարպասապահը արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը դժգոհ է թիմի ներկայիս դարպասապահ Կեպա Արիսաբալագայից:
Հավելենք, որ հավակնորդների թվում էր նաև «Բարնլիի» դարպասապահ Նիկ Պոուպը: