Ֆրանսիական ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, տեղեկացնում է Goal. com-ը:
«Շատերն են քննադատում Մբապեին: Հեշտ է մեղադրել երիտասարդ տղային, երբ նա հաջողակ է: Նախանձի զգացումը մթագնել է ոմանց գիտակցությունը:
Մբապեն հրաշալի տղա է: Այսպիսի երիտասարդ տարիքում նա հասել է մեծ հաջողությունների, բայց չի ցուցադրում գոռոզության ոչ մի նշույլ:
Կիլիանը դեռ շատ կարևոր հանդիպումներ կանցկացնի ՊՍԺ-ի կազմում»,-ասել է Լեոնարդոն:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի այս առաջնությունում Մբապեն անցկացրել է 18 հանդիպման և դարձել ՝ 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: