Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Լացիոն» մրցակցի դաշտում հաղթեց «Պարմային»(0:1)`թարմացնելով ակումբային ռեկորդը, տեղեկացնում է Sky Italia-ն:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 18 հանդիպում շարունակ պարտություն չի կրում: Սա հռոմեական ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է:
Հավելենք, որ «Լացիոն» այդ հանդիպումներց 14-ում հաղթանակ է տարել:
Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում թիմը վաստակել է 53 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: