Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Լա Լիգայի 23-րդ տուրի «Բետիսի» հետ արտագնա հանդիպումը(2:3), տեղեկացնում է Marca-ն:
«Ծանր հանդիպում էր: Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց եղան պահեր, երբ մենք կորցրինք վերահսկողությունը խաղի նկատմամբ:
Իհարկե, դեռ շտկելու շատ կետեր կան, բայց տղաների խաղում զգալի առաջընթաց կա:
Սա շատ կարևոր հաղթանակ էր»,-ասել է Սետյենը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: