Մադրիդի «Ռեալը» գրեթե համաձայնել է երկարաձգել պայմանագիրը ակումբի վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ, հայտնում է Globo Esporte-ն։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողի նոր համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2028 թվականը՝ աշխատավարձի զգալի աճով։ Երիտասարդ բրազիլացու գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը անցկացրել է 34 հանդիպում, որոնցում խփել է 17 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Բրազիլացին այս մրցաշրջանում մասնակցել է նաև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: