Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բետիսը» ընդունել էր «Բարսելոնային»:
6-րդ րոպեին Կանալեսը 11 մետրանոցի շնորհիվ առաջ մղեց տանտերերին: Հյուրերի պատասխանը չուշացավ. 3 րոպե անց Դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 26-րդ րոպեին Նաբիլ Ֆեքիրը այս խաղում արդեն 2-րդ անգամ առաջ մղեց «Բետիսին»: 48-րդ րոպեին Բուսկետսը հաշիվը դարձրեց հավասար՝ 2:2: 72-րդ րոպեին խաղում առաջին անգամ «Բարսելոնան» առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Լանգլեն՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 3:2: 76-րդ րոպեին Ֆեքիրը հեռացվեց խաղադաշտից, իսկ 3 րոպեն անց նման բախտի արժանացավ նաև Լանգլեն:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 49 միավորով երկրորդն է, իսկ «Բետիսը» 28 միավորով մնաց 13-րդ տեղում:




























































