Ֆրանիսայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցեցին առաջատար ՊՍԺ-ն ու «Լիոնը»:
ՊՍԺ-ն ամբողջ խաղի ընթացքում ուներ մեծ առավելություն ու արժանիորեն հաղթեց: 22-րդ րոպեին Դի Մարիան բացեց հաշիվը՝ ստանալով Գեյեի փոխանցումը: 16 րոպե անց Մբապեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 47-րդ րոեպին սեփական դարպասը գրավեց Մարկալը՝ 0:3: 52-րդ և 59-րդ րոպեներին Տերիեն ու Դեմբելեն 2 գոլ խփեցին ու հաշվի տարբերությունը հասցրեցին նվազագույնի: Սակայն 79-րդ րոպեին Կավանին կրկին մեծացրեց առավելությունը ու դրեց խաղի վերջակետը՝ 4:2:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 61 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Լիոնը» 33 միավորով 9-րդ տեղում է: