Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցան փլեյ-օֆֆի հերթական երկու հանդիպումները։
Սթենլիի գործող գավաթակիր «Տամպան» արտագնա խաղում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Ֆլորիդայի» նկատմամբ՝ այս անգամ հաղթելով 2-1 հաշվով։
«Տամպայի» կազմում հաշիվը բացեց Քորի Փերին, որից հետո Էետու Լուոստարինենը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հանդիպման ավարտից չորս վայրկյան առաջ հաղթական տափօղակի հեղինակը դարձավ Ռոս Քոլթոնը։
«Սենթ Լուիսը» մրցակցի հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Կոլորադոյին»։ Հյուրերի կազմում աչքի ընկան Ջորդան Քայրուն, Դևիդ Փերոնը, որը դարձավ դուբլի հեղինակ, և Բրենդոն Սաադը։ «Կոլորադոյի» միակ գոլը խփեց Գաբրիել Լանդեսկուգը։ Այս դիմակայությունում սերիայի հաշիվը դարձավ 1-1։