Ֆինլանդիայում ընթացքի մեջ է հոկեյի աշխարհի առաջնությունը։
Հերթական խաղային օրը մրցաշարան ընդունող երկրի՝ Ֆինլանդիայի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին։ Սա ֆինների երրորդ անընդմեջ հաղթանակն էր։ ԱՄՆ-ն մինչ այս ուներ երկու հաղթանակ։
Լատվիայի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Նորվեգիային։ Կանադան 5-1 հաշվով առավելության հասավ Սլովակիայի նկատմամբ, Գերմանիան էլ 3-2 հաշվով հաղթեց Ֆրանսիային։
Հիշեցնենք, որ աշխարհի նախորդ առաջնությունը տեղի էր ունեցել Լատվիայում, որտեղ Կանադան եզրափակիչում հաղթել էր Ֆինլանդիային և նվաճել չեմպիոնությունը, իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել ԱՄՆ-ն։
























































