Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսիեդադը» ընդունել էր Բիլբաոյի «Աթլետիկին»։
Մադրիդի «Ռեալին» ու «Բարսելոնային» գավաթի խաղարկությունից դուրս թողած թիմերի միջև պայքարի առաջին կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Երկրորդ կեսում առաջինը աչքի ընկան տանտերերը։ Պորտուն 65-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ «Աթլետիկը» Ինյակի Ուիլյամսի գոլի շնորհիվ 71-րդ րոպեին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 83-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը խփել է Սան Սեբաստիանը ներկայացնող թիմի հաղթանակն գնդակը։ «Սոսիեդադը» հաղթել է 2-1 հաշվով։