Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան խոսել է ԵՎՐՈ-2020-ի սպասելիքների մասին։
«Այն որ կան սպասումներ հավաքականից, մեր աշխատանքի ու նվիրվածության արդյունքն է։ Մենք արժանի ենք դրան։ Հասկանալի է, որ երկիրը մեզ հիմա ուրիշ կերպ է վերաբերվում։ Առաջին իսկ պարտությունից հետո քննադատությունը շատ մեծ է լինում։ Բելգիայի դեմ խաղից հետո քննադատությունը մեծ էր։
Մենք փորձելու ենք։ Մեր խումբը հեշտ չէ, անկեղծ կլինեմ։ Բելգիան բացահայտ ֆավորիտ է։ Դանիան ու մենք, թերևս, հավասար թիմեր ենք, սակայն չենք մոռանում, որ նրանք ունեն թոփ խաղացողներ, ինչպիսիք են Էրիկսենն ու Շմեյխելը։ Ցանկանում ենք նվազագույնը կրկնել Աշխարհի առաջնության հաջողությունը», – ասել է Ձյուբան «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած 2018 թվականի Աշխարհի առաջնությունում Ստանիսլավ Չերչեսովի թիմը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով զիջեց Խորվաթիայի ընտրանուն։