«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա օգնել իր թիմին Կոնֆերենց լիգայի եզրափակիչ «Ֆեյենորդի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։
Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Հենրիխը պլանավորում է հաջորդ շաբաթ վերադառնալ ակտիվ մարզումների։
Կոնֆերենցիաների լիգայի «Ռոմա» — «Ֆեյենորդ» եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին Տիրանայում (Ալբանիա):