«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»:
«Բենզեման ամեն ինչ ունի «Ոսկե գնդակը» նվաճելու համար։ Եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգայում, ապա Բենզեման մրցանակի լուրջ հավակնորդ կլինի։
Նա արժանի է դրան, քանի որ «Ռեալին» բերեց գագաթնակետին»,- Ալվեշի խոսքերն է մեջբերում Marca-ն։
2021/22 մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 43 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկայումս նա Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։