Ռուդի Գարսիան ստանձնել է «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 55-ամյա մասնագետի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել:
Գարսիան «Լիոնի» մարզչական ղեկին փոխարինում է Սիլվինյոյին, ով պաշտոնանկ էր արվել օրերս:
«Լիոնը» Լիգա-1-ի 9 տուրից հետո 9 միավորով 14-րդ հորիզոնականում է, Չեմպիոնների լիգայում թիմը մեկական հաղթանակ և ոչ-ոքի է գրանցել:
Ռուդի Գարսիան կարիերայի ընթացքում մարզել է «Սենտ-Էտյենը», «Դիժոնը», «Լե Մանը», «Լիլը», «Ռոման» և «Մարսելը»:
