Ռուսաստանում ավարտվեց հոկեյի Կոնտինենտալ Լիգայի փլեյ-օֆֆը։
Եզրափակիչ սերիայում Մոսկվայի ԲԿՄԱ-ն 4-3 հաշվով հաղթեց Մագնիտոգորսկի «Մետալուրգին» և նվաճեց բաղձալի գավաթը։ Հարկ է նշել, որ մայրաքաղաքայինները սերիայում զիջում էին 1-3 հաշվով։
Փլեյ-օֆֆի ամենաարդյունավետ հոկեյիստ է ճանաչվել ԲԿՄԱ-ն ներկայացնող Ալեքսանդր Պոպովը։ 41-ամյա մարզիկը 19 խաղում վաստակել է 9 միավոր։