«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Միլանի» դեմ Ա սերիայի 23-րդ տուրի հանդիպման նախօրեին խոսել է մրցակցի ելույթների, ինչպես նաև Զլատան Իբրահիմովիչի մասին։
«Ես կարող եմ ասել, որ «Միլանը» արժանի է ավելի շատ միավոր ունենալուն, քան հիմա ունի։ Սա լավ թիմ է, որը իր կազմում ունի այնպիսի չեմպիոնի, ինչպիսին է Զլատան Իբրահիմովիչը։ Նա թիմին վստահություն ու փորձ է տալիս»,-Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ինտեր» — «Միլան» հանդիպումը կկայանա կիրակի՝ 23։45-ին։
22 տուրերից հետո «Ինտերը» 51 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Միլանը» 32 միավոր ունի ու 9-րդն է։