«Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Ալիսոն Բեքերն ու Մոհամեդ Սալահը լիովին վերականգնվել են վնասվածքներից: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ և՛ դարպասապահը, և՛ հարձակվողը կկարողանան մասնակցել ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա խաղին: Բրազիլացին, ինչպես սպասվում է, կարող է անգամ մեկնարկային կազմում լինել:
Ալիսոնը վնասվածք էր ստացել օգոստոսի սկզբին: «Նորվիչի» հետ Պրեմիեր-լիգայի առաջին տուրի խաղում (4-1) դարպասապահը փոխարինվել էր ու մինչ օրս խաղադաշտում չի եղել: Սալահը վնասվածք էր ստացել միջազգային դադարից առաջ ու չի մեկնել Եգիպտոսի հավաքական:
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին, Երևանի ժամանակով 19:30-ին: