Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսւ վնասվածք է ստացել ու չի մասնակցի «Օսասունայի» դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է AS պարբերականը:
Ֆուտբոլիստը գավաթային խաղում մեջքին հարված էր ստացել ու ընդմիջմանը փոխարինվել: Խամեսը չի մասնակցել «Ռեալի» այսօրվա մարզմանն ու ամենայն հավանականությամբ չի հայտավորվի «Օսասունայի» դեմ հանդիպմանը: