Նախապատրաստվելով Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը՝ «Լոկոմոտիվ» ՖԱ-ն փետրվարի 9-ից 14-ը 6-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հավաքի ընթացքում նախատեսված է երեք ստուգողական հանդիպում։
«Լոկոմոտիվի» առաջին մրցակիցը կլինի Թբիլիսիի Առաջին խումբը ներկայացնող «Գագրան»։ Հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին,ժամը 14։00-ին «Մուխիանի Ռեգբի Արենա» մարզադաշտում։
Փետրվարի 12-ին «Լոկոմոտիվը» կմրցի «Արագվի Դուշեթի» թիմի հետ, իսկ վերջին խաղում՝ փետրվարի 14-ին ուժերը կչափի Թբիլիսիի «Մերանի» թիմի հետ։
Հանդիպումը կկայանա «Օլիմպ» մարզադաշտում։