Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը հայտնել է, որ իսկապես հետաքրքրված է «Չելսիի» համասեփականատեր դառնալու հարցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հեմիլթոնը և աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պատրաստ են 10-ական միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ սըր Մարտին Բրոութոնի կողմից պատրաստված առաջարկում։
«Ես սպորտի սիրահար եմ։ Ֆուտբոլը աշխարհի ամենահայտնի սպորտաձևն է, իսկ «Չելսին» ամենամեծ և ամենահաջողակ ակումբներից մեկն է:
Երբ լսեցի այս հնարավորության մասին, ինքս ինձ ասացի. «Վա՜յ, սա հիանալի հնարավորություն է ֆուտբոլի մաս կազմելու համար», — մեջբերում է արշավորդին Sky Sports-ը: