Լա Լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Գրանադայի» հետ։
Այս հանդիպումից հետո Դիեգո Սիմեոնեի սաները վաստակեցին 61 միավոր և բարձրացան մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Գրանադան» 30 միավորով 18-րդ տեղում է։
Նշենք, որ մադրիդյան ակումբին մոտակա հետապնդող «Բարսելոնան» զիջում է մեկ միավոր, սակայն երկու հանդիպում պակաս է անցկացրել։