«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։
Ինչպես տեղեկացնում է The Express-ը, արգենտինացին գաղտնի հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ։
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները ցանկանում են իրականացնել վերջինիս տրանսֆերը, այդ պատճառով հանդիպել և քննարկել են որոշ մանրամասներ։
Նույն աղբյուրը նշում է, որ հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը ևս մեծ համակրանք ունի Դիբալայի նկատմամբ։ Վերջինս էլ համարվում է «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն։