«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները ցանկանում են գործարքն իրականացնել առաջիկա ամռանը և պատրաստ են Ժեզուսի տրանսֆերի դիմաց վճարել 30 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Գաբրիելը մասնակցել է 22 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է երեք գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։