«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատասխանել է մանկունիանցիների կազմում թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագային վերաբերվող հարցին։
«Ես չեմ որոշելու՝ Ռոնալդուն կմնա՞, թե՞ կհեռանա։ Նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի։ Այդ որոշումը կկայացնի նոր գլխավոր մարզիչը՝ ակումբի ղեկավարության հետ միասին։
Նա այսօր, ինչպես նաև «Տոտենհեմի» դեմ խաղում էր ցույց տվել, որ կարող է այսպիսի խաղերում տարբերություն ստեղծել։ Պատահական չէ, որ Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։