ԱՊԼ 33-րդ տուրում ՄՅՈՒ-ն ընդունել էր «Նորվիչին» ու Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ 3-2 հաշվով հաղթանակ տարավ։ Խաղից հետո Ռոնալդուն գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«Շատ ուրախ եմ այս հաղթանակի և մեզ նորից Պրեմիեր լիգայում նորից հաջողության հասնելու համար։ Ինչպես ասել եմ նախկինում՝ անհատական նվաճումներն արժեք ունեն միայն այն դեպքում, երբ օգնում են մեզ որպես թիմ հասնել մեր նպատակներին, և կարիերայիս 60-րդ հեթ-տրիկն այսքան կարևոր է, քանի որ մեզ միավոր պարգևեց։
Գերազանց աշխատանք էր, տղանե՛ր, ահռելի աշխատանք յուրաքանչյուրի կողմից։ Չենք հանձնվում, պայքարում ենք մինչև վերջ»,- գրել է պորտուգալացին։