«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում 2-3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի պարտությունը։
«Ինչ վերաբերում է առաջին գոլին, ապա նրանք շատ-շատ ուժեղ են ստանդարտներից։ Երկրորդ գոլը պատահականություն էր։ Դժվար էր խաղին վերադառնալը, բայց ֆուտբոլիստները դա հիանալի արեցին երկրորդ կեսում։
Ստեֆանի սխալը անհաջող դիպված էր ու դաս՝ ապագայի համար։ Խոսել եմ թիմի հետ, առանձին նրա հետ չեմ խոսել, բայց գիտեմ, որ նա ուժեղ է։
Երկրորդ կեսում զգացվեց մեր լիցքը։ Հաշիվը հավասարեցնելու շանսեր ունեինք։
Վերջապես մեկ-երկու օր հանգիստ կունենանք։ Գիտենք, որ առջևում 7 խաղ կա ու ՉԼ, կփորձենք ճնշում գործադրել ու տեսնենք՝ ինչ կլինի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։