ԱՊԼ 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Սաութհեմփթոնին» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ տանտերերի կազմում հեղինակեց Բեդնարեկը։ Խաղի մնացած հատվածում գոլեր չարձանագրվեցին։
Այս տուրից հետո «Արսենալը» 54 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է, իսկ «Սաութհեմփթոնը» 39 միավորով՝ 12-րդ։