ԱՊԼ 33-րդ տուրում ՄՅՈՒ-ն ընդունել էր «Նորվիչին» ու 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ 32-րդ րոպեին պորտուգալացին դուբլ ձևակերպեց։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում նույնիսկ հավասարեցնել։
76-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց՝ հաղթանակի նժարը վերջնականապես թեքելով «կարմիր սատանաների» կողմը։
Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 54 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ «Նորվիչը» 21 միավորով եզրափակում է այն։