ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոստովանել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ չի քննարկել երկրպագուի հեռախոսի կոտրվելու դրվագը։
«Ոչ, չենք քննարկել այդ միջադեպը։ Նա սոցցանցերում հրապարակավ ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։ Որքանով գիտեմ՝ ոստիկանության, ինչպես նաև FA-ի կողմից հետաքննությունը դեռ շարունակվում է։ Բայց Կրիշտիանուի հետ այդ մասին չեմ խոսել»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը։