«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաղորդել է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան ավարտելու է մադրիդյան ակումբում։
«Լուկա Մոդրիչն իր կարիերան ավարտելու է այստեղ՝ «Ռեալում»։ Չգիտեմ՝ երբ, բայց բայց այդպես կլինի․ դա ակումբի և Լուկայի գաղափարն է։
Մոդրիչը պայմանագրի երկարաձգման խնդիր չի ունենա։ Ես նրան Պաոլո Մալդինիի հետ կհամեմատեի»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք՝ Մոդրիչը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։