«Տոտենհեմը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Մարիո Հերմոսոյի ծառայություններով։ Այդ մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները։
Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբը ցանկանում է հաջորդ տրանսֆերային պատուհանում ձեռք բերել կենտրոնական պաշտպանի։ 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներից մեկն է։
Այս մրցաշրջանում Հերմոսոն «Ռեալի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։