Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Սաբիցերը կարող է հեռանալ ակումբից հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Խաղացողն ու գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը գործնականում չեն շփվում միմյանց հետ։
Sport1.de-ն պնդում է, որ մյունխենյան ակումբի ղեկավարները դեմ չեն լինի բաժանվել խաղացողից, եթե գնորդներ լինեն, ովքեր պատրաստ են խաղացողի համար ծախսել մոտ 15 միլիոն եվրո։ 28-ամյա ավստրիացին նույն գումարով «Բավարիա» է եկել ՌԲ Լայպցիգից։
Այս մրցաշրջանում Զաբիցերը խաղադաշտում անցկացրել է 28 հանդիպում և դարձել գոլի հեղինակ։