«Ռենի» կիսապաշտպան Մարտին Տերիեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության մարտի լավագույն խաղացող, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 25-ամյա ֆուտբոլիստը հավաքել է ձայների 35 տոկոսը։
Անցած ամիս Տերիեն Ֆրանսիայի առաջնության երեք հանդիպման է մասնակցել ու դարձել 3 գոլի հեղինակ։
Երկրորդ տեղում է «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերը՝ 33%: