Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Սևիլիայի» դեմ առաջիկա խաղը։
Պաշտպաններ Մարսելոն ու Ֆերլան Մենդին մկանային վնասվածքների պատճառով չեն մասնակցում մադրիդյան թիմի այսօրվա մարզմանը։
Ֆրանսիացի խաղացողը բաց կթողնի մոտ երկու շաբաթ, բրազիլացինկբացակայի մեկ շաբաթով։
Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 32-րդ տուրում ապրիլի 17-ին կմրցի «Սևիլիայի» հետ։