«Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղը (0-0).
«Ես հպարտ եմ իմ թիմով և մեր երկրպագուներով: Մեզ մոտ մեծ էր ցանկությունը, ունեցանք լավ պահեր: Մենք ավելիին էինք արժանի, բայց գնդակը չէր հայտնվում դարպասում: Ինչ վերաբերում է Ֆելիպեի հեռացմանը, ապա ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ, քանի որ ես պահեստայինների նստարանին էի: Նման իրավիճակներ լինում են:
Նրանք պառկել էին խոտածածկին և ժամանակ էին ձգում. սա խելագարության է հասցնում: Մենք դեռ շանսեր ունեինք: Նման դրվագների համար մեզ քննադատում են, բայց եկեք տեսնենք, թե ինչ կասեն մարդիկ այսօր: Մենք ցանկանում էինք դուրս գալ կիսաեզրափակիչ, հիմա մեզ համար շատ ցավոտ է: Հիմա մենք պետք է կենտրոնանանք Լա Լիգայի վրա, որպեսզի քառյակում հայտնվենք»,- Կոկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ առաջին խաղում «Սիթին» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել էր «Աթլետիկոյին»: Միակ գոլը խփել էր Քևին դե Բրույնեն:
Երկու խաղերի արդյունքում «Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ռեալի» հետ: