«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն ճանաչվել է ԱՊԼ-ի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
31-ամյա արգենտինացին այս մրցանակին արժանանում է 7-րդ անգամ, ինչը ռեկորդ է ԱՊԼ-ի պատմության մեջ: Ագուերոն մրցանակներով շրջանցել է Քեյնին ու Ջերարդին:
Արգենտինացին հունվար ամսին դարձել է 6 գոլի հեղինակ:
Ագուերոյի հետ պայքարում էին նաև Ալիսոնը, Հենդերսոնը, Դուկուրեն, Գրիլիշը, Պերեսն ու Սթիվենսը: