Իտալացի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն գնահատել է Կրիշտիանու Ռոնալդուի խաղը.
«Ֆուտբոլը միայն տիտղոսների և գոլերի մասին չէ: Զիդանը շատ գոլեր չի խփել, բայց նա պատմության մեծագույններից մեկն է։ Ռիկելմեն նույնպես։ Գոլեր ու տիտղոսներ են պետք, բայց դրանք որոշիչ դեր չեն խաղում։
Կրիշտիանուն պետք է առավոտյան աղոթի, ասելով. «Շնորհակալ եմ Բենզեմա` ինձ հետ խաղալու համար»:
Բենզեման նախորդ և այս մրցաշրջանում «գոլ + գոլային փոխանցում» համակարգով վաստակել է 50+ միավոր, այդ և այս մրցաշրջանում խփել ավելի քան 30 գոլ: Ռոնալդուն միշտ գոլ է խփում և կխփի, բայց նա այլ տեսակի խաղացող է։
Կարիմը կենտրոնական հարձակվող է: Նա և՛ 9, և՛ 10 համար է։ 9,5 նույնիսկ կարելի է ասել »,- ասել է իտալացին «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» հարձակվողների մասին Bobo TV-ի Twitch ալիքի եթերում։