«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կատարեց իր 17-րդ գոլային փոխանցումը այս մրցաշրջանում՝ գերազանցելով Սթիվեն Ջերարդի ռեկորդը մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակով, հայտնում է Squawka-ն թվիթերում:
Անգլիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման (2:2) առաջին խաղակեսում, անգլիացին գոլային փոխանցում է կատարել Դիոգու Ժոտային։ Դրանով Տրենտը գերազանցեց Սթիվեն Ջերարդի ռեկորդը՝ 16 գոլային փոխանցում մեկ մրցաշրջանում «Լիվերպուլում» իր կարիերայի ընթացքում:
Անգլիայի առաջնության 31-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 74 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլը» երկրորդ տեղում է՝ հետ մնալով 1 միավորով։
Transfermarkt-ը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին գնահատում է 80 միլիոն եվրո: