Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը հայր է դարձել։
24-ամյա կիսապաշտպանը 2019 թվականից հարաբերությունների մեջ է Նիդեռլանդների հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դենիս Բերգկամպի դստեր՝ Էստել Բերգկամպի հետ։
Ապրիլի 9-ին ծնված փոքրիկին անվանել են Լոմի։
«Բարի գալուստ աշխարհ, Լոմի վան դե Բեկ — 09/04/2022: Հպարտանում եմ քեզնով, Էստել Բերգկամպ»,- գրել է վան դե Բեկը սոցցանցում։